Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ հետագա էսկալացիան կանխելու և հակամարտության տարածումից խուսափելու համար` մարտի 8-ին Պեկինում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին: «Այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր, և այն ոչ մեկին օգուտ չի բերում։ Զենքի ուժը խնդիրների լուծում չէ, իսկ մարտական գործողությունները նոր ատելություն են ծնում և կարող են միայն սրել առանց այդ էլ լարված իրավիճակը»,- հավելել է Չինաստանի դիվանագիտության ղեկավարը:               
 

Թույլ չտալ արտաքին ուժերի ճնշմամբ կաթողիկոսական գահի զավթումն ու նվաստացումը

Թույլ չտալ արտաքին ուժերի ճնշմամբ կաթողիկոսական գահի զավթումն ու նվաստացումը
29.11.2025 | 16:17

Բաքվի իշխանություններին մոտ կանգնած «վերլուծաբանները» բաց տեքստով գրում են , որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացումը Փաշինյանին պատվիրել են Ալիևը, Էրդողանն ու Հռոմի պապը, և այս երեքն էլ այժմ զբաղված են իրենց հլու-հնազանդ նոր կաթողիկոսի որոնումներով։ Եվ այս ամենի համատեքստում Հռոմի պապն էլ «պատահաբար» գտնվում է Թուրքիայում։

Սակայն լիովին հնարավոր է այնպես անել, որ այս հոգևոր ճակատամարտում հայոց վերը նշված երեք թշնամիները մատնվեն ջախջախիչ պարտության։ Ճիշտ է՝ դա հեշտ չի լինելու, բայց հենց հաղթահարենք այս ճգնաժամը, և՛ մեր եկեղեցին, և՛ ազգը դուրս կգան առավել ամրացած և ինքնագիտակցորեն զարթոնքի նոր փուլ մտած։

Այս պահին վճռվում է ոչ միայն Հայոց Եկեղեցու հայրապետի ճակատագիրը, այլև մեր ազգային ինքնության ու հոգևոր անկախության հարցը։ Ուստի ամենայն հաստատակամությամբ պետք է պաշտպանել Մայր Աթոռի ինքնիշխանությունը և թույլ չտալ արտաքին ուժերի ճնշմամբ կաթողիկոսական գահի զավթումն ու նվաստացումը։

«Եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ է մեր դեմ»

(Հռովմ. 8․31)

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 5833

Մեկնաբանություններ